ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդգրկվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակում

Գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդգրկվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակում
11.02.2017 | 23:34

ՀՀԿ ռեյտինգային ցուցակում բացակայում է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի անունը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով ԳՄ նիստից հետո նշեց, որ իրենց ցուցակում ԵԿՄ-ից բազմաթիվ այլ մարդիկ կան:

«Մանվել Գրիգորյանի սատարումը ՀՀԿ-ին նորություն չէ, մենք միասին երկար տարիներ համագործակցել ենք ու ես համոզված եմ, որ մեր համագործակցությունը ԵԿՄ-ի հետ, անձամբ պարոն Գրիգորյանի հետ, արդյունավետ է և երկարաժամկետ», - ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա նաև նշեց, որ ոչինչ չի կարող ասել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ ցուցակում ընդգրկվելու մասին:


Կլինի՞ ցուցակում վարչապետ Կարեն Կարապետյանը հարցին՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ցուցակը վերջնական կքննարկվի չորեքշաբթի երեկոյան, օրենքով սահմանված ժամկետում կներկայացնենք»:

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ